Ուրախ ենք հայտնել, որ Գրիվանսի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վարդան Մելիքյանը վերջերս ավարտված «Կլիմայական տեսակետից խելացի տարածաշրջանային եւ տեղական ենթակառուցվածքների զարգացման հնարավորության ստեղծում ընտրված համայնքներում» նախագծի թիմի ղեկավարն էր, որն իրականացվում էր Համաշխարհային բանկի աջակցությամբ։
2025 թվականի մարտի 20-ին Երեւանում տեղի ունեցավ նախագծի եզրափակիչ սեմինարը՝ նշելով մի քանի ամիս տեւած համագործակցային գործընթացի գագաթնակետը, որին մասնակցել են ազգային եւ տեղական շահագրգիռ կողմերն, այդ թվում՝ Արենիի, Դիլիջանի եւ Գորիսի համայնքապետարանները։
Վարդանը ղեկավարել է փորձագիտական խումբը, որն այս երեք համայնքների համար մշակել է կլիմայական առումով խելացի գործողությունների ծրագրեր (C-SAPs) ծրագրեր, որոնք վեր են հանում գործնական, ցածր ածխածնային եւ դիմակայուն ենթակառուցվածքային ներդրումներ։ Դրանք ներառում են՝
✅ Ջրհեղեղների նկատմամբ դիմակայուն եւ վերականգնվող էներգիայով աշխատող ենթակառուցվածքներ Արենիում,
✅ Կանաչ քաղաքային ջրահեռացում եւ լանջերի կայունացում Դիլիջանում եւ
✅ Սողանքակայուն ճանապարհներ եւ դիմակայուն հանրային շենքեր Գորիսում։
Պլանները նպատակ ունեն՝
🌱 Նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները,
🏙 Հզորացնել կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայունությունը քաղաքներում եւ գյուղերում եւ
🛠 Կանաչ ներդրումների պլանավորման գործիքներ տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին։
Այս կարեւորագույն ջանքերը հիմք են դնում Հայաստանում ավելի խելացի, կանաչ զարգացման համար՝ համապատասխան կլիմայական պարտավորություններին։
👏 Շնորհակալություն ենք հայտնում Համաշխարհային Բանկին, ՏԻՄ ղեկավարներին եւ մեր խորհրդատվական գործընկերներին՝ նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար։