Նախագծեր
Մեր նախագծերն արտացոլում են Գրինվանսի նվիրվածությունը գիտահեն, քաղաքականություններով ուղղորդվող և ներդրումների համար պատրաստ լուծումների մշակմանը՝ կլիմայական դիմադրողականության, կենսաբազմազանության պահպանության, կանաչ զարգացման և ԱՌՆ համար։
Աշխատելով կառավարությունների, ՄՖՀ-ների և զարգացման գործընկերների հետ, մենք մշակում և իրականացնում ենք տրանսֆորմատիվ նախաձեռնություններ, որոնք գլոբալ բնապահպանական հանձնառությունները վերածում են շոշափելի և չափելի ազդեցությունների՝ «հողի վրա»։

Բնապահպանական ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակում (ԲԾԻԳ նախագիծ)
Հայաստան, Գրանտ Թորնթոն, 2026թ.
- Հայաստանում կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման և հարմարվողականության հետազոտական հաշվետվության և ռիսկերի քարտեզի մշակում։
- Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության մշակում։
- ԿԿՀ հետ համագործակցության հիմնական ռազմավարական ուղղություններն ուղղորդող ձեռնարկի մշակում։

Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի մշակում
Հայաստան, Ասիական զարգացման բանկ, 2025-2026թթ.
- Հասանելի փաստաթղթերի և տեղեկատվության հիման վրա կլիմայական/եղանակային պայմանների նկատմամբ զգայուն ծրագրային բաղադրիչների վերհանում։
- Կլիմայական ֆինանսավորման հատկացումների հաշվարկ։
- Կլիմայական ռիսկերի և հարմարվողականության գնահատման իրականացում՝ ծրագրում դրանց ներառման և համապատասխան արժեքների հաշվարկման համար, ինչպես նաև կլիմայի փոփոխության գնահատման իրականացում, ներառյալ Փարիզյան համաձայնագրի հետ ներդաշնակեցումը։
- Հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում և դրանց ներառում ծրագրային փաստաթղթերում։

«Հարավային Կովկասի լեռնային համայնքների և էկոհամակարգերի կլիմայական դիմակայունության բարձրացում՝ բուսածածկ տարածքներում հրդեհների վտանքի նվազեցման միջոցով» ծրագրային առաջարկի մշակում
Հայաստան, Վրաստան, ՄԱԶԾ, 2025թ.
- Հարմարվողականության հիմնադրամի՝ տարածաշրջանային ծրագրային առաջարկներին վերաբերվող պահանջների ուսումնասիրություն՝ Հայաստանի և Վրաստանի համար մշակված ՄԱԶԾ տարածաշրջանային առաջարկի վերանայումն իրականացնելու նպատակով։
- Հայաստանում և Վրաստանում իրականացված տվյալների հավաքարգրման և խորհրդակցությունների հիման վրա ֆինանսավորման ամբողջական առաջարկի թարմացում՝ ըստ անհրաժեշտության, ներառյալ ելակետային տվյալները և վերլուծությունները, կլիմայական վտանգի վերլուծությունը, խոչընդոտների վերլուծությունը, առաջարկվող գործողությունները, ծրագրի տարածքների նկարագրությունը, ցուցանիշները և չափանիշները՝ արդյունքային շրջանակում։
- Ծրագրի «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակի» վերանայում և թարմացում՝ Հարմարվողականության հիմնադրամի բնապահպանական և սոցիալական սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԶԾ սոցիալական և բնապահպանական ստանդարտներին լիարժեք համապատասխանության ապահովման համար։
- Ծրագրային առաջարկի «Գենդերային գնահատման և գործողությունների պլանի» վերանայում և թարմացում՝ Հիմադրամի և ՄԱԶԾ վերաբերելի քաղաքականությունների հետ համապատասխանեցման համար։

Ինստիտուցիոնալ քաղաքականությունների վերանայում և մշակում (ԲԾԻԳ նախագիծ)
Հայաստան, E Co Ltd, 2025-2026թթ.
- Հայաստանում անտառների կառավարման վերաբերվող հիմնական քաղաքականությունների և հաստատությունների միջև համընկնումների, կրկնությունների և հակասությունների վերլուծություն, ինչպես նաև լանդշաֆտների վերականգնմանը և անտառների և խոնավ տարածքների կառավարմանը վերաբերվող օրենսդրական ակտերի մշակման համար տեխնիկական աջացության տրամադրում։
- Կարողությունների զարգացման պլանի մշակում։
- Անտառային ոլորտի օրենսդրական շրջանակի և առկա իրավիճակի գենդերային վերլուծության իրականացում և Ռեզիլենդ ծրագրի ներքո ընդունված գենդերային գործողությունների պլանի իրականացման համար առաջարկությունների ներկայացում։

Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի մշակում Վրաստանի անտառային ոլորտի համար (GIZ նախագիծ)
Վրաստան, HEAT GmbH, 2024-2025թթ.
- Կապալառույի խորհրդատվական փաթեթների համար ընդհանուր պատասխանատվություն (որակ և ժամկետներ)։
- GIZ-ի, գործընկերների և ծրագրում ներգրավված այլ դերակատարների հետ հաղորդակցման համակարգում և ապահովում։
- Անձնակազմի կառավարում, առկա բյուջեի շրջանակներում կարճաժամկետ հանձնարարությունների կարիքների վերհանում, ինչպես նաև հանձնարարությունների պլանավորում և կառավարում և կարճաժամկետ փորձագետների աջակցություն։
- Տեխնիկական օժանդակում և որակի ապահովում։
- Պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն վերջնաժամկետների։

Տեխնիկական աջակցություն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ կանաչ զարգացման և կլիմայի փոփոխության ոլորտներում ապագա գործողությունների վերհանման և ձևակերպման համար
Հայաստան, Landell Mills, 2024-2025թթ.
- Աջակցություն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և Հայաստանի կառավարությանը՝ ապագա ծրագրերի վերհանման և ձևակերպման համար։
- Փորձագիտական աջակցություն՝ շահագրգիռ կողմերի շրջանում Հայաստանում կանաչ տնտեսական զարգացման ուղղությամբ առաջխաղացման հնարավորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը (կարիքներ, հնարավորությունների, քաղաքականություններ, գործիքներ, ծրագրեր և այլն), հատկապես մարզերում։
- Հիմնական դասերի ներկայացում, առաջնահերթությունների սահմանում և առաջարկությունների ներկայացում՝ ԵՄ պատվիրակության կողմից որոշումների կայացմանն աջակցելու և տարեկան գործողությունների պլանների մշակմանը նպաստելու նպատակով։

Հայաստան. ընտրված համայնքներում կլիմայազգայուն տարածաշրջանային և տեղական ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների ստեղծում (Համաշխարհային բանկի նախագիծ)
Հայաստան, ԸԴՎԱՅԶ, 2024-2025թթ.
- Հայաստանի 3 համայնքներում ՋԳ արտանետումների կրճատման, ինչպես նաև նոր և գոյություն ունեցող ենթակառուցվածքների կլիմայական դիմակայունության բարձրացման նպատակով կանաչ և կլիմայազգայուն ներդրումների վերհանում և առաջնահերթությունների սահմանում։
- Կլիմայազգայուն գործողությունների պլանների մշակում Արենի, Դիլիջան և Գորիս համայնքների համար և ցածր ածխածնային ներդումների պլանավորման մարզային և համայնքային կարողությունների զարգացում։
- Հայաստանի զբոսաշրջային և մարզային ենթակառուցվածքների ծրագրի (TRIP) ներքո հնարավոր ներդրումների համար կլիմայական նկատառումների լրացում և/կամ ուժեղացում։

Սևանա լճի համար բնապահպանական դիմակայունության ամրապնդում և կայուն տնտեսության խթանում (ԱԶԲ նախագիծ)
Հայաստան, ԸԴՎԱՅԶ, 2024թ.
- Աջակցություն փորձագիտական թիմի կողմից նախագծի իրականացմանը։
- Աջակցություն ՀՀ շրջակա միջացայրի նախարարության՝ Սևան ազգային պարկի ռեկրեացիոն գոտու զբոսաշրջային ներուժի, բնապահպանական արժեքի և կայուն զարգացման հնարավորությունների համապարփակ ընկալման և կառավարման կարողությունների զարգացմանը։
- Զբոսաշրջության խթանման հետ կապված տեղեկացված որոշումների կայացման և կայուն ռազմավարությունների մշակման համար հիմք ծառայող հաշվետվությունների մշակում, որոնք միաժամանակ կապահովեն տարածքի բնական գեղեցկության և շրջակա միջավայրի ամբողջականության պահպանումը։